Այն, որ հարևան Վրաստանում հենց սկզբից համարժեք գնահատեցին իրավիճակը` կարողացան զսպել նոր կորոնավիրուսի հաղթարշավը, և այսօր վարակակիրների 5-6 անգամ ավելի համեստ ցուցանիշ են գրանցել, քան «ազատ, հպարտ և երջանիկ» քաղաքացիների» երկիր «նոր» Հայաստանը, երջանիկ պատահականություն չէ, այլ օրինաչափություն։
Ոչ թե այն պատճառով, որ վարչա(հրամայա)պետ Փաշինյանը «չափից ավելի է կանխել խուճապը», այլ` որ կորոնավարակը թողած` կռիվ էր տալիս Սահմանադրական դատարանի դեմ. «ժանտախտի ժամին» ատելության քարոզի արտագնա «սեանսներ» էր անցկացնում մարզերում` մարդկային կուտակումներ ստեղծելով իր շուրջ։ Եվ անգամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո էլ հանգիստ չէր նստում տեղը` փողոցային ռեյդեր, սելֆիներ էր անում, շրջում խանութներով, ժամանցի վայրերով, և այդ ամենը հեռարձակում ուղիղ եթեր, որպես «իրեղեն» ապացույց, որ կորոնավիրուսով մեզ չես վախեցնի` կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ...
«Երջանիկ պատահականությունը»`Նիկոլի և իր ջոկատի համար երջանիկ, Հայաստանի և հայ ժողովրդի համար դժբախտ պատահականությունն այն է, որ, «ճիշտ» պահին հայտնվելով «ճիշտ» տեղում, սրանք «վենա մտան»` օգտվելով նաև իրե՛նց և տարիներ շարունակ երկրում քայքայիչ գործունեություն ծավալող «գործակալական ցանցի» հետևողական ջանքերով երկրում ստեղծված բարոյա-հոգեբանական ճգնաժամից, և առոք-փառոք նստեցին պետության ղեկին։
Հիմա ազգովի քաղում ենք դրա հետևանքները։ Եվ հարվածային տեմպերով մարզից մարզ «քայլող» համաճարակը, վախենամ, ամենաբարձր գինը չէ, որ վճարում ենք մեր անխելքության ու կարճամտության համար...
Ասում եք` երջանիկ պատահականությո՞ւն

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից