Լրահոս

03.04.2020 14:24


Ալափարսում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալափարսում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կոտայքի մարզի Ալափարս համայնքում մարտի 27-ին մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալափարսի համայնքապետ Արտակ Սարիբեկյանը։

«Կնոջ մահվանից հետո ամուսնուն ու որդուն մեկուսացրել էին։ Կարծեմ՝ մահանալու հաջորդ օրը թեստ են արել ու դրական է եղել։ Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,-ասաց համայքապետը։

Սարիբեկյանը հայտնեց, որ փորձաքննության արդյունքները եկել են, պարզվել է, որ կինը մահացել է ինֆարկտից։

Նա հայտնեց, որ համայնքում եւս մեկ բնակիչ է եղել կորոնավիրուսով վարակված. «Նա արդեն ապաքինվել է, նրա շրջանակն էլ պարզվել է։ Հիմա գյուղում խիստ վերահսկողությունն է։ Շատ քչերն են տներից դուրս գալիս, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

Այս խորագրի վերջին նյութերը