Լրահոս

03.04.2020 13:25


Արցախում մահացած զինվորն Աբովյանից էր, մեկ տարվա ծառայող. մանրամասներ

Արցախում մահացած զինվորն Աբովյանից էր, մեկ տարվա ծառայող. մանրամասներ

Արցախում մահացած զինծառայողը` Գարեգին Բաբակեխյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտնեց, որ տղան Հադրութում էր ծառայում։

«Ապրում էր ծնողների` հոր և մոր հետ։ Բացի իրենից, տանը երկու երեխա կա, երկուսն էլ անչափահաս են։ Գարեգինն ավագ երեխան էր»,-ասաց Գևորգյանը։

Նա հայտնեց նաև, որ Գարեգինը մեկ տարվա զինծառայող էր։

Գևորգյանը նշեց` ընտանիքի հայրն աշխատանք ունի, երիտասարդ տղամարդ է` 42 տարեկան։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Այս խորագրի վերջին նյութերը