Գազի գնի բարձրացմամբ ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու նախադրյալներ չկան. Մոսկվայի համար Երևանը 20-րդական կարևորություն ունի. Ալեքսանդր Սկակով
Մոսկվայի կողմից Երևանի վրա ճնշման մասին այս պահին ոչ մի խոսք լինել չի կարող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով նրան, թե որքանով քաղաքական կարող է լինել Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին որոշումը:
«Նման ճնշման համար նախադրյալներ չկան, չկան ակտուալ հարցեր: Եվ ընդհանրապես Հայաստանին դա դուր գա, թե ոչ, Երևանը Մոսկվայի համար գտնվում է քսաներորդ տեղում, կան շատ ավելի արդիական և լուրջ խնդիրներ, քան անգամ ղարաբաղյան հիմնախնդիրն է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի մասին հիմա բոլորն են մոռացել:
Անդրադառնալով նրան, թե իրականում ինչ հարաբերություններ կան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև` քաղաքագետը նշեց, որ դատողություններ կարող է անել հրապարակային հայտարարություններից, ըստ որոնց, կա փոխըմբռնում: «Բայց նորից, Պուտինը զբաղված է այլ հարցերով»,- նշեց նա:
Անդրադառնալով ռուսական գազի սակագնի թեմային` Սկակովը նշեց, որ խոսքը այստեղ վերաբերում է միասնական սակագնային պլանին անցնելուն, այն դեպքում, երբ Հայաստանի սահմանում գազի գինը այս տարի պահպանել է նախկին սակագինը:
«Ամեն դեպքում, ես այդպես եմ հասկանում պաշտոնական հայտարարություններից,- ասաց նա` նկատելով, որ հասկանալի է, որ իրականում գազի սակագինը կարող է բարձրանալ,-ինչո՞ւ. հումքային մենաշնորհների ախորժակի պատճառով, որոնք հիմա համաշխարհային ճգնաժամի պատճառով կորցնում են մեծ գումարներ: Չնայած որ իրականում այս ճգնաժամը մեծամասամբ եղել է նրանց ժլատության պատճառով. նավթային ընկերությունները չցանկացան համաձայնության գալ սաուդների հետ նավթի ծավալների կրճատման շուրջ` համոզելով երկրի ղեկավարությանը, որ այդպես իջեցնելով նավթի գինը` ժամանակավոր կնվազեցնենք ամերիկյան թերթաքարային նավթի արդյունաբերությունը: Իսկ իրենց մոտ կա այնպիսի «անվտանգության բարձիկ», որ ժամանակավոր նավթի գնանկումը իրենց համար վախենալու չէ: Բայց ո՞ւր է այդ «բարձիկը»»,-հարցադրում արեց նա:
Հիմա, ըստ նրա, գլխավորն այն է, որ ՌԴ ղեկավարությունը հերթական անգամ ընդառաջ գնաց հումքով զբաղվողներով և պարտվեց. քանի որ դա համընկավ մեծ կորուստների և կարանտինի հետ:
«Հիմա արդեն պետք է բյուջեն լցնել, հիմա էլ հույսը հումքի վրա է: Լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար, ցանկացած հիմարություն կարելի է անել, և գազի գինը բարձրացնելը այդ քայլերից մեկն է»,-ասաց նա: