Լրահոս

03.04.2020 10:45


1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդ երկիրն է. Worldometers.info

1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդ երկիրն է. Worldometers.info

Ըստ Worldometers.info կայքի անընդհատ թարմացվող տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Իրանից հետո։

Աղբյուրը ներկայացնում է վարակման դեպքերը 1 մլն բնակչի հաշվով.

1. Իրան - 601
2. Հայաստան - 224
3. Թուրքիա - 186
4. Ադրբեջան - 39
5. Վրաստան - 33
6. Ռուսաստան - 24

Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսով վարակվածության, մահվան և ապաքինման տվյալները՝ ստորև․

• Հայաստան՝ 663 վարակակիր, 33 բուժված, 7մահ
• Վրաստան՝ 130 վարակակիր, 26 բուժված, 0 մահ
• Ադրբեջան՝ 400 վարակակիր, 26 բուժված, 5 մահ
• ՌԴ՝ 3548 վարակակիր (+771), որից 2475-ը Մոսկվայում, 235 բուժված (+45), 30 մահ (+6)
• Թուրքիա՝ 18135 (+2456) վարակակիր, 415 (+82) բուժված, 356 (+79) մահ
• Իրան՝ 50 468 (+2875) վարակակիր, 16 711 բուժված, 3160 (+124) մահ։

Հիշեցնենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 000 177-ի, մահացածներինը՝ 51 356-ի: Ակտիվ վարակակիր է 738 622 մարդ, ապաքինվել են 210 199-ը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը