Լրահոս

02.04.2020 17:20


«Զվարթնոց» օդանավակայանում այսօր ոչ մի չվերթ չի կայանա

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր ոչ մի չվերթ չի կայանա

Ապրիլի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում ոչ մի չվերթ չի իրականացվի: Ural airlines ավիաընկերության Սոչի-Երևան-Սոչի չվերթն այսօրվա միակ նախատեսված չվերթն էր, որը չեղարկվել է:

Zvartnots.aero կայքից տեղեկանում ենք, որ ապրիլի 3-ին նախատեսված է կրկին մեկ չվերթ, որն այս պահի դրությամբ նույնպես չեղարկված է: Այն «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն է:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված փակվում են սահմաններ, նվազում է ուղևորահոսքը, ավիաընկերություններն էլ չեղարկում են չվերթները: Հուսանք` իրավիճակը շուտ կկարգավորվի և «Զվարթնոց» օդնավակայանում, ինչպես նաև աշխարհի մյուս օդանավակայաններում կշարունակվի ճամփորդական աժիոտաժը:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը