Կարծիք

02.04.2020 17:01


Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է

Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է

Քիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձևաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ: Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Նույնն է, ոչ մի տարբերություն:

Եթե չեք հավատում, մարդ ուղարկեք, թող Արցախի փողոցով ու Էրեբունի պողոտայով երթևեկեն ու կհամոզվեք:

Հետո չբողոքեք, թե վրացիների բախտն ուղղակի բերել է: Ո՛չ, չի բերել։ Ուղղակի Վրաստանի վարչապետը վուլգար պոպուլիստ չէ, իսկ Առողջապահության նախարարը թյուրիմացություն չէ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը