Այս թագավարակի շուրջ աշխարհով մեկ ծավալվող դեպքերին զուգահեռ մի զգացողություն է ծագել, թե մոլորակի մասշտաբով իրականացվող ինչ-որ բազմաշերտ էքսպերիմենտի եմ հետևում: Ասենք, ինչո՞ւ միայն հետևում, մյուսներից ինչո՞վ եմ պակաս: Ուղղակիորեն էքսպերիմենտի ժամանակակից ու անմիջական մասնակից եմ:
Եվ որքան խորանում են այս կորոնավիրուսային վարակն ու վարակի տագնապը, այդ զգացուղությունն ավելի ու ավելի է ընդգծվում: Առայժմ պարզ է մի շատ կարևոր բան. ամբողջ աշխարհում այս վիրուսային շփոթահարության շրջանը դեռ խոշոր տնտեսական ու սոցիալական ավերածություններ գործելու է` հանգեցնելով ծրագրերի ու դիրքորոշումների վերանայումների, փոփոխությունների:
Էքսպերիմենտալ տպավորություններից մեկն էլ այն է, թե ժամանակակից, 21-րդդարյա, ինտերնետաֆիկացված մարդը որքան երկար կդիմանա «տնային կալանքի» ռեժիմին, ամենից կարևորը՝ մինչև ո՛ր կետը թույլ կտա սահմանափակել իր իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատության, ազատ տեղաշարժի, անձնական կյանքի գաղտնիության իրավունքները որքա՞ն կզիջի: Երևի լավ է, որ դեռևս առանց ինչ-որ համամոլորակային պարետի թույլտվության կարելի է արտաքնոց գնալ:
Եվ, ցանկացած դեպքում, երբ տոտալիտար տրամարդություններ են տարածվում, հատկապես՝ իշխող շրջանակներից, շատերը հիշում ու զուգահեռներ են տանում հակաուտոպիայի լավագույն նմուշներից մեկի՝ Օրուելի «1984»-ի բովանդակության ու այնտեղ նկարագրված երևույթների հետ: Ահա և ձեզ «Մեծ եղբայր», որ հետևում է բոլորին և ամենուր, նույնիսկ տանը, ահա և ձեզ «Ճշմարտության նախարարություն», որի խնդիրը անցյալի «մաքրումն» ու առհասարակ, ստի բազմապատկումն է: Մի խոսքով:
Բայց, ըստ իս, անարժան կերպով անուշադրության է մատնվում ֆրանսիացի Պիեռ Բուլի ֆանտաստիկ սատիրական վիպակը՝ «Կապիկների մոլորակը»: Չէ, այդ մոտիվներով նկարված հոլիվուդյան ֆիլմարտադրանքը մի կողմ դրեք: Գիրքը ավելի հետաքրքիր է: Հիմնական մտքերից մեկն այն է, որ Սորորե (լատիներեից՝ քույր) մոլորակում մարդկային քաղաքակրթությունն անկում է ապրում, մինչդեռ մարդկանց սովորույթները կրկնօրինակող կապիկների հանրույթը ծաղկում է, զարգանում, հզորանում, մինչև որ վերցնում են իշխանությունը և գրավում մարդկանց՝ իրենց նախկին տերերի տեղը: Հիմա արդեն կապիկ գիտնականներն են սկսում գիտափորձեր անել մարդկանց վրա...
Հնարավոր է, որ անօգուտ հարց է ընդամենը, որ ծագել է մի երկու գիրք կարդացած գլխում, այսինքն՝ հիմա «1984»՞, թե՞ «Կապիկների մոլորակ»: Սա զուտ հռետորական կամ ինչպես ասվեց՝ անօգուտ հարց է: Դրանից գրեթե ոչինչ չի փոխվում: Իսկ, այ, գիտափորձը շարունակվում է, ամեն օր ստանում նորանոր ճյուղավորումներ ու դրսևորումներ:
Էքսպերիմենտի տեսանկյունից երևի պետք է շատ հետաքրքիր և օգտակար լինի Հայաստանի փորձը: Ինչ արժեն թեկուզ տրամադրությունների ու մոտեցումների արմատական փոփոխությունները, որ դիտարկվում են երկրի իշխանության ղեկի մոտ հայտնված անձանց շրջանում:
Նույն այն անձինք, որ մեկ ամիս առաջ ասում էին՝ լուրջ բան չկա, կորոնավիրուսը սարսափելի չէ և նման բաներ, այսօր արդեն բոլորովին այլ երգեր են երգում: Նման մետամորֆոզի լավ օրինակ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ոչ պակաս օրինակ է, իհարկե հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը:
Բայց էլի հարցեր են ծագում, այս անգամ արդեն միանգամայն որոշակի՝ եթե երկրում, պետական մակարդակով, կարելի է ասել, արդեն երկու շաբաթ է, ինչ «հատուկ միջոցառումներ» են իրականացվում, եթե մինչ այժմ չտեսնված, «թավշյա» բառապաշարով ասած՝ աննախադեպ սահմանափակումներ են կիրառվում և այլն, և այլն, այդ ինչպե՞ս է պատահում, որ վարակակիրների թիվը գրեթե տասնապատկվում է: Ավելին, արդեն կանխատեսումներ են արվում, որ դա էլ վերջը չէ:
Ի՞նչը այն չի արվում. երբ թվում է, թե համարյա ամեն ինչ արդեն սահմանափոկվել է՝ տեղաշարժի իմաստով: Կարգադրությունների՞ն լավ չեն հետևում, թե՞ միջոցներն են ուշացած: Թե՞ մի այլ բան կա: Թե՞ քայլեր ձեռնարկողներն այնքան էլ չեն համապատասխանում կոնկրետ իրավիճակին: Իսկ միգուցե բոլոր այդ «թե՞»-երը տեղի ունեն զուգահեռ, միաժամանակ:
Իսկ հնարավո՞ր է, որ նման դեպքերում ավելի նախընտրելի է ոչ թե համատարած գաղտնալսելու կամ գաղտնահետևելու լիազորություններ ստանալ, այլ հնարավորինս զանգվածաբար թեստավորել երկրի բնակչությանը: Ի վերջո, Հայաստանը Չինաստան չէ, ոչ էլ անծայրածիր թվացող Ռուսաստան, բնակչության թիվն էլ 3 միլիոնից ավելին չէ: Այդպես գոնե կարող էինք իմանալ, թե ով է վարակված, ով՝ ոչ, որից հետո հնարավոր կլինել ռացիոնալ լուծումներ որոնել կիրառել: Թե չէ միայն այստեղ, այնտեղ ու մարզերում էլ մահճակալներ տեղադրելով բան դուրս չի գա:
«1984»՞ , թե՞ «Կապիկների մոլորակ»

Արմեն Հակոբյան