Կարծիք

02.04.2020 14:08


Ի՜նչ համատարած գաղտնալսում, ի՜նչ բան...

Ի՜նչ համատարած գաղտնալսում, ի՜նչ բան...

Թրաշամանուկների կառավարությունն առանց կորոնավիրուսի էլ ունի բոլոր հնարավորությունները` «օրենքով սահմանված կարգով» գաղտնալսելու, հետևելու ցանկացած մեկին, ում վրա մատը կդնի Նիկոլ Փաշինյանը։ Սատանային գտնելու, տեղորոշելու և վնասազերծելու «օպերատիվ գործողությունների» շրջանակներում, օրինակ։

Ում որ պետք է` արդեն հետևում են, գաղտնալսում են, լրտեսում են։ Հարկ եղած դեպքում` գործ են կարում վրաները։

«Եվ հետևաբար, էդ մեկնաբանություններին (գաղտնալսումնե՜ր, և այլն, և այլն) այլ անվանում, քան անհեթեթություն... թե իբր արտակարգ դրության ռեժիմի փոփոխություններն արվել են քաղաքացիներին վերահսկելու համար, անհեթեթ են ուղղակի։ Անհեթեթ են։ Պատկերացրեք` ինչ կարիք ունի կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն ա վայելում, էդ կառավարությունը ընդհանրապես քաղաքացիներին վերահսկելու ի՞նչ անհրաժեշտություն ունի։ Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն»,-կառավարության նիստում լյումպենի ականջից մակարոնեղեն կախեց վարչա(հրամայա)պետը։

Դասականը կասեր` իյա՛, իրո՞ք... Լա՞վ ես մտածել...
Լո՞ւրջ ես ասում, պարո՛ն վարչա(հրամայա)պետ, ձե՞ռ ես առնում, քաղաքացիների «75-80 տոկոսին» հայտնի երկարականջ կենդանու տե՞ղ ես դնում, թե՞ քաղաքացի ասելով`հասկանում ես վերջացած զոմբիներին, որոնց գերեզմանն էլ չի փրկի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը