Կարծիք

02.04.2020 13:43


Հերի՞ք չի ձեր անգրագիտությամբ ու անհեռատեսությամբ մարդկային կյանքեր վտանգեք, այ հիմարներ

Հերի՞ք չի ձեր անգրագիտությամբ ու անհեռատեսությամբ մարդկային կյանքեր վտանգեք, այ հիմարներ

Լուսանկարը, որը տեղադրել եմ, արվել է մոտ երկու շաբաթ առաջ՝ մարտի 13-ին, երբ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Նորքի ինֆեկցիոնի բոլոր հիվանդները տեղափոխվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, քանի որ Նորքը այդ պահից ընդունելու էր միայն կորոնավիրուսով վարակվածներին։

Իսկ էսօր էդ նույն նախարարության որոշմամբ՝ Նորքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տեղափոխված հիվանդները այլ հիվանդանոցներ են տեղափոխվում, որովհետև Հայաստանի առողջապահության իմբեցիլ նախարարը որոշել է, որ էսօրվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ է միայն կորոնավիրուսով հիվանդների ընդունում։

Դուք պլանավորում բառը լսած կա՞ք, հերի՞ք չի ձեր անգրագիտությամբ ու անհեռատեսությամբ մարդկային կյանքեր վտանգեք, այ հիմարներ։ Հիվանդներին էդքան տեղաշարժել կարելի՞ է։

Հ.Գ. Հայաստանի առողջապահական համակարգում ստեղծած տոտալ բարդակը Թորոսյան Արսենի քթից է գալու, չկասկածե՛ք։

Դարձել ենք մի երկիր, որտեղ սուր վարակային հիվանդանոցները փակելուն զուգահեռ էդ դեգեներատը վերացրեց Հայաստանի գլխավոր համաճարակաբանի հաստիքը, ու հիմա ազգովի կրում ենք հետևանանքերը։

Հետո էլ զարմանում են՝ ինչի՞ H1N1-ը տենց աննկատ հաղթահարցեինք։ Գիտեք ինչի՝ որտև ոլորտը ղեկավարում էին պրոֆեսիոնալները, այլ ոչ թե աբիժնիկ, ինքնահավան ու կոմպլեքսավորված էշի տղերքը։

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը