Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է (տեսանյութ)
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով հարձակողական գործողություններ սկսեց` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից՝ հակառակորդը հրետանային հարվածներ հասցրեց խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով տեղի էին ունենում թեժ բախումներ՝ հատկապես շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
2016 թ․ ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցավ 130 զոհ։ Հայտարարվեց 800 հա տարածք կորցնելու մասին:
Ապրիլի 5-ին, ժամը 12-ին ձեռքբերվեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն:
Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է (տեսանյութ)
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով հարձակողական գործողություններ սկսեց` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից՝ հակառակորդը հրետանային հարվածներ հասցրեց խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի էին ունենում թեժ բախումներ՝ հատկապես շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

7or.am