Կարծիք

01.04.2020 20:01


«Դուխո՛վ», ընկերներ

«Դուխո՛վ», ընկերներ

Արդեն մի տեսակ սովորել էինք, որ Հայաստանում գարնան առաջին օրը Լևոնի, Նիկոլի ու նրանց նմանների շնորհիվ ասոցացվում է մարտիմեկյան ողբերգության հետ։

Բայց որ «ապրիլի 1»-ին կատակելու սիրտ չէինք ունենա`դժվար էր պատկերացնել։
Առավոտից տեղուդադար չկա վատ լուրերից. գազը թանկանում է, կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 571-ի, այսպես շարունակվելու դեպքում ապրիլի 7-ն կհատի 1000-ի նշաձողը, օպերային երգչուհի Աննա Սարդարյանը թոքաբորբից մահացել է, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է` մինչև ե՞րբ, ոչ մեկը չգիտի, Վիտալի Բալասանյանը պարտվել է Արցախի նախագահական ընտրություններում, նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը «հևիհև» ստորագրել է բոլորին «հեռավերահսկելու» մասին նախագծերի փաթեթը...

Եվ այս տխուր «համապատկերում» հայտնվում է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր մասնագետ-համաճարակաբան Նիկոլ Փաշինյանն ու դուխով «դուխ» տալիս դուխից ընկած քայլոներին, թե բա` «մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը