Գազը թանկանում է 36 տոկոսով․ կատարվում է պոպուլիստական խոստումների ուղիղ հակառակը
Մի ճշգրիտ օրինաչափությամբ մեր բոլոր կանխատեսումներն ու մտահոգությունները իրականանում են: Այսօր էլ հաստատվեց անցյալում բազում անգամներ մեր բարձրաձայնած միտքն առ այն, որ Հայաստանի տնտեսությունը ներկայիս իմբեցիլ խմբակի կառավարման հետևանքով մտնելու է փակուղի և սոսկալի վատանալու է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը:
Ահավասիկ՝ թանկանում է գազը, ինչն իր հերթին հանգեցնելու է հոսանքի, հացի, սննդամթերքի, տրանսպորտի և կարևորագույն այլ կարիքների ու ծառայությունների թանկացմանը: Կորոնավիրուսի հետ կապված ծանրագույն իրավիճակում միայն գազի գնի բարձրացումն էր պակասում Հայաստանին, դա էլ դառնում է մղձավանջային իրականություն:
Ոչ մեկս ամնեզիայով չենք տառապում և շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքներում իրեն պատառոտելով խոստանում իջեցնել գազի գինը 30 տոկոսով: Նա հայտարարում էր, թե իբր նախորդ իշխանությունները գազի մեջ այսպես ասած՝ 30 տոկոս փայ են մտել, և խոստանում էր այդ չար իշխանությանը հաղթելուց հետո այդ փողերը ետ բերել բյուջե:
Հիմա փաստորեն 30 տոկոսով էժանանալու փոխարեն՝ գազը թանկանում է 36 տոկոսով, կատարվում է պոպուլիստական խոստումների ուղիղ հակառակը:
Իսկ մի՞թե հնարավոր չէր խուսափել գազի սակագնի նման թանկացումից՝ իհարկե հնարավոր էր: Այդ ուղղությամբ ընդամենը պետք էր պահպանել բարի և մարդկային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
Նիկոլական տգետ իշխանությունը սեփական ամբիցիաների պատճառով ամեն անգամ ժողովրդին է դնում հարվածի տակ, քանի որ նախարար ու պատգամավոր իրենց բարձր աշխատավարձի և պարգևավճարների ֆոնին չեն զգալու ոչ մի անհարմարավետություն, իսկ ահա գյուղերում օրվա հացին կարոտ բնակչությունը համալրելու է ծայրահեղ աղքատների շարքերը:
Այսօր մենք ազգովի հնձում ենք այն, ինչ ցանել է պատուհաս իշխանությունը: Եվ եթե նիկոլապաշտ զանգվածի պատրաստ է տանել ամեն մի զրկանք՝ հանուն իր կուռքի, ապա ինչո՞վ ՝ մեղավոր մյուս՝ գիտակից զանգվածը, որը համաձայն չէ առկա նիկոլիզմի մարտավարության հետ:
Այս ամենի վերլուծությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Հայաստանը այս խորը փոսից հանելու համար երկրին պետք է կրիզիս-մենեջեր, մարդ, որը տիրապետում է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նրբություններին, որն ունի պետականամետ մտածողություն,ճկունություն, փորձառություն և սառնասրտություն՝ դժվար իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից