Կարծիք

01.04.2020 15:19


Իրենց թիմին՝ միլիոններ, օրավարձով աշխատողներին էլ՝ Աստված պահապան

Իրենց թիմին՝ միլիոններ, օրավարձով աշխատողներին էլ՝ Աստված պահապան

Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ իրենք դեռ հունվարի 30-ից ստեղծել են կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողով: Ստացվում է, որ պետությունը հունվարի 30-ից «սկսել է» իր պայքարը վիրուսի դեմ, բայց այս ամենի հետ մեկտեղ շարունակել է մսխել պետական բյուջեն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հանրաքվեին 3.5 միլիարդ դրամ հատկացնելուն, ինչպես նաև հունվար-փետրվար ամիսների համար մի քանի տասնյակ միլիոնի հասնող պարգևավճարներ տրամադրելուն: Մի՞թե Նիկոլի իշխանություն այնքան ապաշնորհ էր, որ չէր գիտակցում, թե ինչ հետևանքներ է ունենալու այս վիրուսը և ինչպիսի անմարդկային պայմաններում են հայտնվելու հասարակ քաղաքացիները:

Պարզ է, որ այսքանից հետո Նիկոլը պետք է հայտարարի, որ օրավարձով աշխատողներ չկան, չէ՞ որ պետական բյուջեն միայն իրենց քմահաճույքների և պրեմիաների համար է, իսկ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, թող գլուխներում հաղթահարեն սովը:

Paradox Media-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը