Կարծիք

01.04.2020 10:47


Այդ զանգվածին Նիկոլը մի ամիս առաջ ասել է՝ կորոնավիրուսն ում շունն ա, որ մեր կյանքում բան փոխի

Այդ զանգվածին Նիկոլը մի ամիս առաջ ասել է՝ կորոնավիրուսն ում շունն ա, որ մեր կյանքում բան փոխի

Շնորհավոր տոնդ, պարոն վարչապետ։

Արտակարգ դրության պահանջները հիմնականում բանի տեղ չեն դնում ու փողոցներում զվռնում են Նիկոլ Փաշինյանի ընտրողներն ու իրեն աստվածացնողները՝ ում համար Նիկոլի խոսքը օրենք է։

Բացատրեմ ինչպես։ Այդ զանգվածին Նիկոլը մի ամիս առաջ ասել է, որ կորոնավիրուսն ում շունն ա, որ մեր կյանքում բան փոխի։ Մարդիկ հավատացել են Նիկոլին ու իրենց կյանքում ոչինչ չեն փոխում։ Ճիշտ է Նիկոլը հիմա 180 աստիճան փոխել է իր հայտարարությունների բովանդակությունը, բայց այդ զանգվածը դեռ նախկին կարգավորումների տակ է գործում։

Հիմա ուզում են բժիշկները իրենց պատռեն, մեկ է այդ մարդիկ շան տեղ չեն դնելու վիրուսը։ Ու եթե բացահայտեն, որ վարչապետը իրենց ստել է, ապա կարող է այլ ստեր ևս բացահայտեն իրենց համար, օրինակ, Հրայր Թովմասյանի մասին ստերը։

Կարճ ասած, Նիկոլն իրականում ապրում է 24-ժամյա ռեժիմով՝ այսօրվա ասածը արդեն վաղը էական չէ։ Տեսանյութից էլ հասկանալի է դառնում իմ պնդումը։

Ու հիմա ստախոսի թիմակիցները մեղադրում են ընդդիմադիրներին, լրատվամիջոցներին ու քաղաքացիներին։ Ամոթ ունեցեք ժողովուրդ․ իշխանությունը մի օր կորցնելու եք ու չեք կարողանալու մարդկանց աչքերին նայել։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը