Լրահոս

01.04.2020 10:34


Երևանում տեղի է ունեցել կողոպուտ

Երևանում տեղի է ունեցել կողոպուտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 31-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում, դեռևս չճշտված տեղեկություններով՝ 2-ից 3 հոգի ապօրինի մուտք են գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցի տներից մեկի բակ, որտեղ առաջին հարկի պատուհանից մուտք են գործել տուն, փորձել թալանել տունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան տերերը՝ 56-ամյա Ա. Բ.-ն, նրա որդիները՝ 40-ամյա Է. Բ.-ն, և 30-ամյա Ս. Բ.-ն դիմադրութուն են ցույց տվել հանցագործներին, որի ընթացքում իրենց սև գործը ավարտին չհասցրած դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այնուամենայնիվ, հանցագործները տանից հափշտակել են գումար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը