Կարծիք

31.03.2020 21:15


Մակունցը և «69 ավազակները»

Մակունցը և «69 ավազակները»

Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ի քաղաքական թիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բեսպրեդելշչիկների խումբ է...

Առավոտվանից գործող իշխանության ներկայացուցիչները փորձում էին ԱԺ-ում ընդունել կառավարության ներկայացրած քաղաքացիների զանգերի վերահսկման և տեղորոշման նախագիծը, որը սկզբից տապալվեց...

Զավեշտալին այն էր, որ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախագծի տապալման համար մեղադրեց ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, ովքեր ի սկզբանե դեմ են հանդես եկել այդ նախագծին... Ավելորդ է տիկին Մակունցին, ով բազմիցս է տարաբնույթ մտքերի հեղինակ եղել, բացատրել, որ սեփական անճարությունը և իր հարազատ ֆրակցիայի չկազմակերպված քվեարկելու համար հենց նա է մեղավորը, այլ ոչ թե ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, որոնք պարտավոր էլ չէին կողմ քվեարկել մի նախագծի համար, որի վերաբերյալ մի հոդաբաշխ բացատրություն չտրվեց իշխանության ներկայացուցիչների, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից...

Սակայն սա տրագիկոմեդիայի վերջը չէր... Փաշինյանի պահանջը կատարելով՝ քայլիստները ժամը 17.00-ին արտահերթ նիստ են գումարում և 70 ձայնով ընդունում են առավոտյան տապալված նախագիծը... ԱԺ նիստին հետևողների ուշադրությունից չվիպեց այն փաստը, որ դահլիճում միայն իշխանական երեսփոխաններն են... Ավելին, որոշ իշխանական պատգամավորներ և նրանց սազանդարները իրենց faceboօk-յան էջերում ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորներին սկսեցին մեղադրել Հայաստանի քաղաքացուն արհամարհելու մեջ... Այնինչ, դա սուտ էր, որը շատ արագ բացահայտվեց...Պարազվում է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորներին արտահերթ նիստ գումարելու մասին տեղեկացրել են 17.00-17.05-ի սահմաններում, երբ արդեն նիստը սկսվել էր...Այս քայլով գործող իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ թքած ունեն այն բոլոր մարդկանց և նրանց ներկայացուցիչների վրա, ովքեր իրենց հետ չեն և չեն կիսում "նիկոլիզմի" գաղափարախոսությունը... Սա է իրականությունը...

Ամենազզվելին այս պատմության մեջ այն էր, որ ԱԺ ընդդիմադիրներին ՀՀ քաղաքացուն արհամարհելու մեջ մեղադրողները հիմնականում երիտասարդներ են, որոնք իրենց այս քայլով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ստախոսությունը, վերադասին ամեն գնով քծնելը, հարմարվողականությունը և մեկի ձեռքում գործիք լինելը նրանց համար սովորական երևույթ է...

Այստեղ տեղին է ասել՝ "Такие маленькие, а уже ........"

Հ.Գ.Ժամը 17.00-ին ԱԺ-ում սկսված տրագիկոմեդիայի պատճառը՝ առավոտյան տեղի ունեցած քվեարկության ժամանակ Լիլիթ Մակունցի խայտառակվելու համար ընդդիմադիրներից վրեժխնդիր լինելն էր...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը