Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։
Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություններ են տարածում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։
Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։
Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։
Խնդրում եմ նման բովանդակությամբ նյութեր հանդիպելիս չտարածել այն և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։

Եղեք զգոն և ուշադիր
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից