Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է բետոնե հենասյանը, վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ մարտի 31ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ա. Ս-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 34 VF 334 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն աշխատում էր Կոտայքի մարզի Արամուս գյուղի մշակույթի տանը՝ որպես դաշնամուրի դասատու և մեծ հարգանք էր վայելում ինչպես ընտանիքում ու հարևանների շրջապատում, այնպես էլ աշխատանքի վայրում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: