Լրահոս

31.03.2020 09:47


Արցախում նախագահի և ԱԺ-ի համապետական ընտրություններ են

Արցախում նախագահի և ԱԺ-ի համապետական ընտրություններ են

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

2. «Միասնական հայրենիք» կուսակցություն

3. «Անկախության սերունդ» կուսակցություն

4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

5. Արցախի հեղափոխական կուսակցություն

6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք

7. Արցախի «Արդարություն» կուսակցություն

8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն

9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն

10. Արցախի Պահպանողական կուսակցություն

11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն

12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Այս խորագրի վերջին նյութերը