Լրահոս

30.03.2020 19:42


Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը բժիշկների օգնությամբ արդեն քայլում է

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը բժիշկների օգնությամբ արդեն քայլում է

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Լավ ու բարի լուր. Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը»,-տեղեկացրել է Դերձյանը:

Այս խորագրի վերջին նյութերը