Կարծիք

30.03.2020 19:29


Դուք էս Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել. Չինաստանի՞, Իտալիայի՞, Ֆրանսիայի՞, թե՞ ԱՄՆ-ի

Դուք էս Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել. Չինաստանի՞, Իտալիայի՞, Ֆրանսիայի՞, թե՞ ԱՄՆ-ի

Անկեղծ ասած ես արդեն հոգնել եմ «իմաստունների» վերլուծություններից կամ կոչերից, թե մնացեք տանը... հազար ներողություն, պարզապես հարթակը հարթակ չէ՝ ավելի բնորոշ բառապաշար օգտագործելու համար. դուք էս Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել. Չինաստանի՞, Իտալիայի՞, Ֆրանսիայի՞, թե՞ ԱՄՆ-ի...

Հարց 1. Փոխարժեք։ Մեկ շաբաթ տանը նստած ենք։ Դրամը հասավ 505-ի։ Լավ, ասենք ԿԲ-ի պաշտոնատար անձի հայտարարությունները մեր համար շատ կլինի, բա գոնե մի հատ էն ԱԺ-ում նստաներից մեկդ թող խոսի... ասի՝ հարգելի գործարարներ, դուք «թքեցիք», հույս մի դրեք դրամի վրա. սատկում ենք։ Կամ կարող է մարդիկ ասում են՝ Ձեր ցավը տանեմ, դուք խուճապի մի մատնվենք, տեսեք՝ էսա վաղը ինչ ենք անում...

Հարց 2. Բեռնափոխադրումներ... երբ գործիդ բերումով տեղյակ ես, որ քո երկրի բազմաթիվ բեռնափոխադրողներ կա՛մ պարապուրդի մեջ են, կա՛մ արհեստական խոչընդոտներ են հաղթահարում հայ-վրացական, վրաց-ռուսական սահմաններին՝ մոտ 10-15 օրվա կտրվածքով, հարց է առաջանում՝ էն, որ մենք հանգստության կոչեր էինք անում ավելի պակաս գնումներ չանելու համար, հիմա ո՞վ է անելու էդ կոչերը..․ թե՞ ժամանակ չունեք, շատ զբաղված եք էլ ավելի կարևոր հարցեր կարգավորելով...

Հարց 3. Տեղաշարժ։ Հասկացանք, վեր ենք ընկել տանը, հետո՞... էսպես թե էնպես ամեն ընտանիքից մեկը օրվա մեջ գոնե մեկ անգամ դուրս է գալիս խանութներ՝ առևտրի... հետո՞... լավ, հասկացանք՝ հավաքվել չկա։ Բայց կարելի է չէ՞ էս մարդկանց ուղղորդել որոշակի տնտեսական գործունեության գոնե գյուղերում։ Մեկա է իրարից հազարավոր մետրեր հեռու էն լինելու... ես իմ կողքը չունեմ ԿԲ, չունեմ ֆինանսների նախարարություն, հարկայինի խորհրդատուներ, բայց հո դուք կարաք չէ՞ մարդկանց ասեք՝ էս ինչ տարածքում հիմա սխտոր կամ կարտոֆիլ ենք ցանում, էն ինչ տարածքը առանձնանում է իր հողերի էժան լինելով, բայց ըստեղ կան էսպիսի պայմաններ, ուրեմն էդտեղ խնձորի կամ ծիրանի կամ էլ չգիտեմ՝ որ «զարհումարի» այգի ենք հիմնում։ Կամ սաղդ պատրաստվեք, ազգովի՝ կարող ուժերով աշնանը մարդա մի հեկտար ցորենի արտ պիտի ցանենք...

Հ.Գ Կնստենք տանը, բայց էդ տունը նստելը առավելագույնը կարա տևի ևս մի երկու օր։ Չինաստանի հե՞տ եք սիրում համեմատվել։ 400 դոլար փոխհատուցում էր տալիս ամեն մեկին, բա դո՞ւք ինչի եք պատրաստ...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը