Թավշյա քթերն արդեն խոթում են մարդկանց անձնական կյանք․ վիրուսն ընդամենը առիթ է
Ասում են՝ հնում հայերը պարբերաբար մի ծանր երազ էին տեսնում, որ իբր Հայաստան է այցելել մի չինական համաճարակ, որից առիթավորվելով՝ ակնոցներով և փողկապով մի երիտասարդ, սև ձեռնոցներ հագած, մոտենում էր ինչ-որ ամբիոնի և ասում, որ կառավարությունը պետք է ներխուժի մարդկանց անձնական կյանք:
Հին հայերը այդ երազից վեր էին թռչում, սրբում ճակատի վրայի սառը քրտինքը, խաչակնքում և սկսում աղոթել, որ Աստված ազատի իրենց նման երազի իրականացնումից:
Բայց երազը, ցավոք, իրականացավ: Այդ երիտասարդը Ռուստամ Բադասյանն էր, այդ վարակը՝ կորոնավիրուսը, այդ լկտի կառավարությունը՝ նիկոլական պոպուլիստական խունտան:
Թե ինչով պետք է վիրուսի դեմ պայքարին օգնի մարդկանց կյանքի մեջ թավշյա քթերը խոթելու նոր ձգտումը, անհասկանալի է: Թերևս կարող են առիթից օգտվելով՝ կորոնայի անվան տակ ոչ իշխանահաճո մարդկանց կյանքը փորփրել ու շանտաժի համար հաստ դոսյեներ սարքել: Զազրելի է:
Ամբողջ աշխարհում վակցինա և դեղանյութեր են փորձարկում, Հայաստանի իշխանությունը իր ստոր քաղաքական գիծն է առաջ տանում: Երիցս ամո՜թ նման կառավարությանը:
Թավշյա քթերն արդեն խոթում են մարդկանց անձնական կյանք․ վիրուսն ընդամենը առիթ է
Ասում են՝ հնում հայերը պարբերաբար մի ծանր երազ էին տեսնում, որ իբր Հայաստան է այցելել մի չինական համաճարակ, որից առիթավորվելով՝ ակնոցներով և փողկապով մի երիտասարդ, սև ձեռնոցներ հագած, մոտենում էր ինչ-որ ամբիոնի և ասում, որ կառավարությունը պետք է ներխուժի մարդկանց անձնական կյանք:
Հին հայերը այդ երազից վեր էին թռչում, սրբում ճակատի վրայի սառը քրտինքը, խաչակնքում և սկսում աղոթել, որ Աստված ազատի իրենց նման երազի իրականացնումից:
Բայց երազը, ցավոք, իրականացավ: Այդ երիտասարդը Ռուստամ Բադասյանն էր, այդ վարակը՝ կորոնավիրուսը, այդ լկտի կառավարությունը՝ նիկոլական պոպուլիստական խունտան:
Թե ինչով պետք է վիրուսի դեմ պայքարին օգնի մարդկանց կյանքի մեջ թավշյա քթերը խոթելու նոր ձգտումը, անհասկանալի է: Թերևս կարող են առիթից օգտվելով՝ կորոնայի անվան տակ ոչ իշխանահաճո մարդկանց կյանքը փորփրել ու շանտաժի համար հաստ դոսյեներ սարքել:
Զազրելի է:
Ամբողջ աշխարհում վակցինա և դեղանյութեր են փորձարկում, Հայաստանի իշխանությունը իր ստոր քաղաքական գիծն է առաջ տանում:
Երիցս ամո՜թ նման կառավարությանը:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից