Կարծիք

30.03.2020 16:56


Ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին և որտեղ են դրանք պահվելու

Ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին և որտեղ են դրանք պահվելու

Մի քանի հարց, որ կառաջարկեի պատգամավորներին տալ Կառավարությանը անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս.

1. Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է այս նախագիծը։

2. Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են 1 ամիս։ Սա շա՜տ երկար ժամկետ է եւ չհիվնավորված։ Պետք է սահմանվի առավելագույնը 3-օրյա ժամկետ տվյալները ոչնչացնելու համար։

3. Անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաեւ երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։

4. Որտե՞ղ են պահվելու անձնական տվյալները։

5. եւ ամենաառանցքայինը գուցե այն է, որ բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների եւ սահմանված նպատակի միջեւ։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ

Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը