Առաջին ընթերցմամբ ընդունվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մարտի 30-ի արտահերթ նիստում ստացավ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: Անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մարտի 30-ի արտահերթ նիստում ստացավ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։ Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: Անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով: