Կարծիք

30.03.2020 15:00


Մի շատ կոնկրետ հարց էս քաղաքական բարդակի հեղինակներին, ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին

Մի շատ կոնկրետ հարց էս քաղաքական բարդակի հեղինակներին, ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին

Այն քաղաքացիները, որոնց կողմից շահագործվող ավտոմեքենաների տեխզննումն ավարտվում է այս ամսին, ինչպե՞ս են տեխզննում իրականացնելու: Թաղապետարանները չեն ախատում, որ գույքահարկի զրոյական տան, իսկ ՃՈ-ից ասացին, որ անկախ դրանից սեփականատերը կտուգանվի` առանց տեխզննման մեքենա շահագործելուց:

Հիմա հարցս. ի՞նչ անի քաղաքացին, երբ պետությունը չի կարողանում պատշաճ ապահովել օրենքի տառով առաջնորդվող քաղաքացու պարտականությունների կատարումը: Հիմա քանի՞ վարորդ ունի սույն խնդիրը, քանիսի՞ն եք տուգանելու ու քանիսի՞ն են հետո դիմելու դատարան էս աբսուրդը վիճարկելու համար:

Հ.Գ. Ես այս պահին կանգնած եմ տվյալ խնդրի առաջ ու քիչ առաջ խոսել եմ թե՛ թաղապետարանի ներկայացուցչի, թե՛ ՃՈ-ի հետ ու մարդիկ փաստացի ինձ ասել են, որ հնարավորություն չունեն ապահովելու օրենքի տառին համապատասխան գործողությունները: Ես չեմ պատրաստվում չվարել մեքենաս, քանի որ մասնագիտական գործունեությանս իրականացման անվտանգության համար այն խիստ անհրաժեշտ միջոց է, բայց չեմ էլ պատրաստվում տուգանք մուծել պետությանը` իր իսկ գործառույթները իրականացնելու անկարողության պատճառով:

Հ.Գ.2 Սա կոչվում է տոտալ բարդակ: Բարդակ որտեղ պետության ղեկին հայտնված անձանց դիլետանտության պատճառով քաղաքացիները հավելյալ խնդիրների առաջ են կանգնում:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը