Եթե «արդյունավետությունը» սա է, բա անարդյունավետությո՞ւնը որն է
Երեկ բջջային կապի օգտատերերը ՀՀ պարետի անունից այսպիսի «օպտիմիստական» մեսիջ ստացան. «Կառավարության ջանքերն արդյունավետ են, քանի որ դուք մեզ աջակցում եք։ Շնորհակալություն տանը մնալու և վիրուսի տարածումը կանխելու համար»։
Իսկ այսօր տեղեկացանք, որ ընդամենը մի օրում Հայաստանում «արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք», ինչի «արդյունքում» մարտի 30-ին` ժ.11-ի դրությամբ, վարակակրության պաշտոնապես հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։
Պատկերացնո՞ւմ եք` կորոնավարակի «արդյունավետության» ի՜նչ կատաստրոֆիկ բարձր ցուցանիշներ կունենայինք, եթե կառավարության ջանքերը Տիգրան Ավինյանի իմացածի չափ կամ իմացածի պես «արդյունավետ» չլինեին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից