Ոստիկանները նույն թաքստոցում երեք հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, մարտի 28-ին, ժամը 16.30-ին, Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Կորյուն Մ.-ին, 56-ամյա Արամ Չ.-ին, որոնք մարտի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերի մեղադրանքով և 18-ամյա Գեորգի Խ.-ին, որը փետրվարի 28-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

Երեքի համար խափանման միջոց էր ընտրվել կալանքը: