Լրահոս

30.03.2020 11:55


Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Hyundai-ով «Արծվի թևերի» մոտ բախվել է արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով, հայտնվել ձորում

Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Hyundai-ով «Արծվի թևերի» մոտ բախվել է արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով, հայտնվել ձորում

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:3-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Մարամ Մ.-ն իր վարած Hyundai մակնիշի 35 QR 220 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բախեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը