Կոտայքի մարզում Nissan-ը «Բեկոն» արտադրամասի մոտ գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, վիրավորներ
Մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Nissan մակնիշի 87 SC 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ «Բեկոն» արտադրամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Վաչագան Գրիգորյանն ու Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալիկ Պողոսյանը:
«Աբովյան» բժշկական կենտրոնից Վ. Գրիգորյանը տեղափոխվել է՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, Վ. Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է և, ըստ տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: