«Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերության մեկուսացված աշխատակիցները շարունակում են մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկանում է, որ հաշվի առնելով օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աերոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ «Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերության մեկուսացված աշխատակիցները կմնան Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում․
«Հարգելի հայրենակիցներ,
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աերոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի/փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աերոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ»։