Այս վիրուսը կարող է վերջ տալ պոպուլիզմի քայլարշավին ամբողջ աշխարհով մեկ
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ը նախքան գահ բարձրանալը Օրլեանի դուքսն էր, ով շատ հակառակորդներ ու թշնամիներ ուներ։ Ներիշխանական ազդեցության համար պայքարում նա անգամ գերեվարվել էր ու երեք տարով բանտարկվել։
Երբ 1498 թվականին Լյուդովիկոսը գահ էր բարձրանում, ողջ արքունիքն ու թագավորությունը ցնցումների էին սպասում, բոլորին հուզում էր, թե ովքեր են լինելու թագավորական վրեժխնդրության թիրախներն ու ինչքան է տևելու պետության համար կործանարար հաշիվներ մաքրելու գործընթացը։
Արքան, սակայն, հրաժարվեց վրեժից ու հայտարարեց. «ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՄՈՌԱՑԵԼ Է ՕՐԼԵԱՆԻ ԴՔՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ»...
Արդյունքում Ֆրանսիայի ամենաարդյունավետ թագավորներից մեկը դարձած Լյուդովիկոս XII-ը պատմության մեջ մնաց Ժողովրդի հայր (le Père du peuple) տիտղոսով։
Հ․Գ․ Այս վիրուսը կարող է վերջ տալ պոպուլիզմի քայլարշավին ամբողջ աշխարհով մեկ:

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից