Հասարակություններին փրկելու գալիս է մահաբեր վիրուսը
Ամեն վատի մեջ պետք է լավը փնտրես, ասում են... Դե ինչ, եկեք մենք էլ փնտրենք։ Չեք վիճի, եթե ասեմ, որ հին աշխարհը իրոք փոխվելու կարիք ուներ։ Ընդորում պետք է փոխվեին թե՛ ստեղծված բիզնես մոդելները, և թե՛ մարդկանց պատկերացումները կյանքի մասին, ամեն ինչ լճացել էր։ Պետությունները, առնվազն վերջին 40 տարին, նպատակաուղղված քանդում էին ընտանիքի ավանդական մոդելները՝ կարծելով, որ քաղաքական իմաստով դա իրենց միայն օգուտ է բերելու։ Կոպիտ ասած, անարժեք մարդուն իշխելը շատ ավելի հեշտ է։ Եվ եկեք փաստենք, որ ընտանիքի ինստիտուտը ամբողջ աշխարհում գրեթե վերացման եզրին էր։ Շատ ավելի մեծ ուշադրություն էին դարձնում տրանսների և նմանատիպ այլ այլանդակությունների վրա։ Հասարակություններին ստիպում էին ընդունել նոր խաղի կանոնները, որում ավանդական ընտանիքը հետամնացության նշան էր։ Երեխաներին վաղ հասակից սովորեցնում էին, նույնիսկ ուղղորդում, որ սեռը վերջնական չէ և այն հեշտությամբ կարելի է փոխել և դառնալ հակառակ սեռի ներկայացուցիչ։ Եկեք չխաբենք մեզ. դա իրենց հաջողվում էր։
Երկարատև պայքարի արդյունքում բանականությունը և ավանդական արժեքները նահանջեցին` տեղ տալով այլասերվածությանը, որկրամոլությանը, փողամոլությանը, բրենդոմանիային և ամենակարևորը՝ ընտանիքի ինստիտուտի քայքայմանը։ Սա էր այն ճանապարհը, որով գնում էր աշխարհի երկրների մեծամասնությունը։ Իսկ այն երկրները, որոնք չէին ենթարկվում նոր կանոններին, պատժվում էին պատերազմներով և հեղափոխություններով։ Նման մի պատիժ էլ մեզ էր հասել՝ հեղափոխության տեսքով։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հասարակություններին փրկելու գալիս է մահաբեր վիրուսը։ Այո´, հենց այդ վիրուսը՝ բերելով բազում մարդկային կորուստներ, իրականում ստիպում է մեզ բոլորիս վերանայել բոլոր արժեքները։ Այն ստիպում է մեզ մնալ տանը` ընտանիքի գրկում՝ կարծես ցույց տալով, որ ճիշտը այ հենց այս մարդիկ են, որոնց հետ դու փակվել ես տանը։ Ճիշտը երեխաների հետ խաղալն է, ճիշտը ծնողներին ամեն օր զանգելն և որպիսությունը հարցնելն է, ճիշտը ոչ թե թանկարժեք մեքենան է, հեռախոսը կամ ժամացույցը, այլ տանը ուտելու բան ունենալը և վաղվա օրվա մասին մտածելը։ Ճիշտը ոչ թե ռեստորանից ռեստորան գնալն է, այլ տանը ճաշ պատրաստելը ընտանիքիդ անդամների հետ։ Հարց տվեք ձեզ՝ ե՞րբ եք վերջին անգամ այսքան ժամանակ անցկացրել ձեր ընտանիքի անդամների հետ։
Տերը կարծես զայրացել է մարդկության վրա և վերջին փորձն է անում մեզ ճիշտ ուղղու վրա կանգնացելու համար։ Համաձայնվեք, որ զարգացած լինելու թեզը նույնպես լրիվ փոխվել էր։ Առաջներում զարգացածը լավ կրթություն ստացած մարդ էր, իսկ այսօր դա այն մարդն է, ով լավ է հագնվում, ունի փող և այլն։ Այսինքն մարդկանց մոտ ամբողջությամբ փոխվել է արժեքային համակարգ։ Իրական արժեքները ետին պլանում էին, առաջ էին մղվել ազգակործան գաղափարախոսությունները։
Մենք չունենք որևէ այլ ձև, քան փոխվելը, փոխվել՝ ի հիշատակ այն բոլոր մարդկանց, որոնց այս վիրուսը տարավ և դեռ կտանի։ Փոխվել, որպեսզի աշխարհը բերենք զարգացման բնական հունի՝ զարգացնելով ավանդական արժեքները և ոչ այլասերությունը և փողի մոլուծքը։
Տերը մեզ տվել է ևս մեկ հնարավորություն՝ կանգնել ճիշտ ուղու վրա։ Ըստ իս, սա վերջին հնարավորությունն է։ Կամ մենք այն կօգտագործենք, կամ էլ մյուս պանդեմիան կոչնչացնի մեզ բոլորիս։
Հասարակություններին փրկելու գալիս է մահաբեր վիրուսը
Ամեն վատի մեջ պետք է լավը փնտրես, ասում են...
Դե ինչ, եկեք մենք էլ փնտրենք։ Չեք վիճի, եթե ասեմ, որ հին աշխարհը իրոք փոխվելու կարիք ուներ։ Ընդորում պետք է փոխվեին թե՛ ստեղծված բիզնես մոդելները, և թե՛ մարդկանց պատկերացումները կյանքի մասին, ամեն ինչ լճացել էր։ Պետությունները, առնվազն վերջին 40 տարին, նպատակաուղղված քանդում էին ընտանիքի ավանդական մոդելները՝ կարծելով, որ քաղաքական իմաստով դա իրենց միայն օգուտ է բերելու։ Կոպիտ ասած, անարժեք մարդուն իշխելը շատ ավելի հեշտ է։ Եվ եկեք փաստենք, որ ընտանիքի ինստիտուտը ամբողջ աշխարհում գրեթե վերացման եզրին էր։ Շատ ավելի մեծ ուշադրություն էին դարձնում տրանսների և նմանատիպ այլ այլանդակությունների վրա։ Հասարակություններին ստիպում էին ընդունել նոր խաղի կանոնները, որում ավանդական ընտանիքը հետամնացության նշան էր։ Երեխաներին վաղ հասակից սովորեցնում էին, նույնիսկ ուղղորդում, որ սեռը վերջնական չէ և այն հեշտությամբ կարելի է փոխել և դառնալ հակառակ սեռի ներկայացուցիչ։ Եկեք չխաբենք մեզ. դա իրենց հաջողվում էր։
Երկարատև պայքարի արդյունքում բանականությունը և ավանդական արժեքները նահանջեցին` տեղ տալով այլասերվածությանը, որկրամոլությանը, փողամոլությանը, բրենդոմանիային և ամենակարևորը՝ ընտանիքի ինստիտուտի քայքայմանը։ Սա էր այն ճանապարհը, որով գնում էր աշխարհի երկրների մեծամասնությունը։ Իսկ այն երկրները, որոնք չէին ենթարկվում նոր կանոններին, պատժվում էին պատերազմներով և հեղափոխություններով։ Նման մի պատիժ էլ մեզ էր հասել՝ հեղափոխության տեսքով։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հասարակություններին փրկելու գալիս է մահաբեր վիրուսը։ Այո´, հենց այդ վիրուսը՝ բերելով բազում մարդկային կորուստներ, իրականում ստիպում է մեզ բոլորիս վերանայել բոլոր արժեքները։ Այն ստիպում է մեզ մնալ տանը` ընտանիքի գրկում՝ կարծես ցույց տալով, որ ճիշտը այ հենց այս մարդիկ են, որոնց հետ դու փակվել ես տանը։ Ճիշտը երեխաների հետ խաղալն է, ճիշտը ծնողներին ամեն օր զանգելն և որպիսությունը հարցնելն է, ճիշտը ոչ թե թանկարժեք մեքենան է, հեռախոսը կամ ժամացույցը, այլ տանը ուտելու բան ունենալը և վաղվա օրվա մասին մտածելը։ Ճիշտը ոչ թե ռեստորանից ռեստորան գնալն է, այլ տանը ճաշ պատրաստելը ընտանիքիդ անդամների հետ։ Հարց տվեք ձեզ՝ ե՞րբ եք վերջին անգամ այսքան ժամանակ անցկացրել ձեր ընտանիքի անդամների հետ։
Տերը կարծես զայրացել է մարդկության վրա և վերջին փորձն է անում մեզ ճիշտ ուղղու վրա կանգնացելու համար։
Համաձայնվեք, որ զարգացած լինելու թեզը նույնպես լրիվ փոխվել էր։ Առաջներում զարգացածը լավ կրթություն ստացած մարդ էր, իսկ այսօր դա այն մարդն է, ով լավ է հագնվում, ունի փող և այլն։ Այսինքն մարդկանց մոտ ամբողջությամբ փոխվել է արժեքային համակարգ։ Իրական արժեքները ետին պլանում էին, առաջ էին մղվել ազգակործան գաղափարախոսությունները։
Մենք չունենք որևէ այլ ձև, քան փոխվելը, փոխվել՝ ի հիշատակ այն բոլոր մարդկանց, որոնց այս վիրուսը տարավ և դեռ կտանի։ Փոխվել, որպեսզի աշխարհը բերենք զարգացման բնական հունի՝ զարգացնելով ավանդական արժեքները և ոչ այլասերությունը և փողի մոլուծքը։
Տերը մեզ տվել է ևս մեկ հնարավորություն՝ կանգնել ճիշտ ուղու վրա։ Ըստ իս, սա վերջին հնարավորությունն է։ Կամ մենք այն կօգտագործենք, կամ էլ մյուս պանդեմիան կոչնչացնի մեզ բոլորիս։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից