Այս օրերին բավականին ակտիվ քննարկվում է սննդի գնաճը... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "պատահական" հեռախոսազանգերի միջոցով փորձում է մարդկանցից ճշտել՝ ապրանքները թանկացել են, թե՝ ոչ... Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և իշխանամետ որոշ սազանդարներն էլ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ որևէ մեկը բարձրաձայնում է գնաճի մասին ու դրան հակառակ, առանց որևէ ապացույցի հայտարարում են, որ գնաճ չկա... Փորձեցի ինքս պարզել և խանութներում արձանագրեցի խայտառակ վիճակ՝ հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի առումով...
Այսպես, ոչ շատ մեծ, բայց գնաճ կա կաթնամթեքի արտադրանքի մեջ... Թանկացել է նաև ձուն՝ 35/40 դրամից հասնելով 45/60 դրամի... Ալյուրի շուկայում ընդհանրապես անհասկանալի վիճակ է. ալյուրի տեղական որոշ տեսակներ ոչ միայն թանկացել են, այլև ընդհանրապես չկան՝ դեֆիցիտ է... Օրինակ՝ "բաղրամյանի ալյուրը"... Ինչ վերաբերում է ներկրված, հատկապես ռուսական ալյուրին, ապա այն բավականին թանկացել է...
Բավականին թանկացել է երշիկեղենը... Այսպես, "Բարի Սամարացի" ֆիրմայի "Լեռնային հսկա" երշիկի 1 կիլոգրամը 3300 դրամից հասել է 4000 դրամի, իսկ "Բժշկական" երշիկը 2800-ից թանկացել է մինչև 3000 դրամի... "Բեկոն" ֆիրմայի երշիկեղենը ևս թանկացել է...
Բավականին թանկացել է ձավարեղենը... Այսպես, հնդկաձավարի 1 կիլոգրամը 500 դրամից դարձել է 700 դրամ... Թանկացել է նաև մակարոնեղենը... Իտալական և ռուսական արտադրության մակարոնեղենը արձանագրել է զգալի գնաճ, իսկ հայկական "Մելո Գրանո" ֆիրմայի մակարոնեղենը 330 դրամից հասել է 360 դրամի... Խայտառակ թանկացել է օղին... Օրինակ, 0,5 լիտրանոց "Ստալիցա" օղին 1100 դրամից հասել է 1820 դրամի, իսկ "Ավշարի" 0,5 լիտրանոց "Իմպերսկայա" օղին 900 դրամից դարձել է 1650 դրամ...
50-100 դրամով թանկացել են ռուսական և ուկրաինական արտադրության թխվածքաբլիթները...Օրինակ՝ "Յաշկինո" ֆիրմայի արտադրանքը... Շեշտակի թանկացել են "Անկոր" և "Վալիո" կարագների գները...Եթե մի քանի օր առաջ "Անկոր"-ի 1 կիլոգրամն արժեր 3900 դրամ, ապա այժմ այն հասել է 4500 դրամի, իսկ "Վալիո"-ն 3800 դրամից հասել է 4280 դրամի...
Ուղղակի թռիչքաձև աճել է մրգերի գինը, հատկապես՝ վիտամին "C"-ով հարուստ մրգերը. կիվիի 1 կիլոգրամը 1200 դրամից հասել է 1600 դրամ, նարինջը՝ 500-ից հասել է 700-750 դրամի, 1 լիմոնի գինը 150-200 դրամից բարձրացել է մինչև 300/350 դրամ... Բավական թանկացել են նաև մանդարինը, խնձորը, տանձը և այլն... Դե իսկ կոճապղպեղի (իմբիր) մասին խոսելն ավելորդ է. 13-14 հազար դրամով (1 կիլոգրամի մասին է խոսքը) եթե գտնես, ապա բախտավոր կհամարվես... Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞...
Իշխանավորներին և նրանց սպասարկող օգտատերերին խորհուրդ եմ տալիս խանութներ մտնելիս հանել "վարդագույն ակնոցները" և առնչվել գնային դառը իրականության հետ՝ ինչպես դա այս օրերին անում ենք շարքային քաղաքացիներս...
Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞
Այս օրերին բավականին ակտիվ քննարկվում է սննդի գնաճը... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "պատահական" հեռախոսազանգերի միջոցով փորձում է մարդկանցից ճշտել՝ ապրանքները թանկացել են, թե՝ ոչ... Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և իշխանամետ որոշ սազանդարներն էլ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ որևէ մեկը բարձրաձայնում է գնաճի մասին ու դրան հակառակ, առանց որևէ ապացույցի հայտարարում են, որ գնաճ չկա...
Փորձեցի ինքս պարզել և խանութներում արձանագրեցի խայտառակ վիճակ՝ հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի առումով...
Այսպես, ոչ շատ մեծ, բայց գնաճ կա կաթնամթեքի արտադրանքի մեջ...
Թանկացել է նաև ձուն՝ 35/40 դրամից հասնելով 45/60 դրամի...
Ալյուրի շուկայում ընդհանրապես անհասկանալի վիճակ է. ալյուրի տեղական որոշ տեսակներ ոչ միայն թանկացել են, այլև ընդհանրապես չկան՝ դեֆիցիտ է... Օրինակ՝ "բաղրամյանի ալյուրը"... Ինչ վերաբերում է ներկրված, հատկապես ռուսական ալյուրին, ապա այն բավականին թանկացել է...
Բավականին թանկացել է երշիկեղենը... Այսպես, "Բարի Սամարացի" ֆիրմայի "Լեռնային հսկա" երշիկի 1 կիլոգրամը 3300 դրամից հասել է 4000 դրամի, իսկ "Բժշկական" երշիկը 2800-ից թանկացել է մինչև 3000 դրամի... "Բեկոն" ֆիրմայի երշիկեղենը ևս թանկացել է...
Բավականին թանկացել է ձավարեղենը... Այսպես, հնդկաձավարի 1 կիլոգրամը 500 դրամից դարձել է 700 դրամ...
Թանկացել է նաև մակարոնեղենը... Իտալական և ռուսական արտադրության մակարոնեղենը արձանագրել է զգալի գնաճ, իսկ հայկական "Մելո Գրանո" ֆիրմայի մակարոնեղենը 330 դրամից հասել է 360 դրամի... Խայտառակ թանկացել է օղին... Օրինակ, 0,5 լիտրանոց "Ստալիցա" օղին 1100 դրամից հասել է 1820 դրամի, իսկ "Ավշարի" 0,5 լիտրանոց "Իմպերսկայա" օղին 900 դրամից դարձել է 1650 դրամ...
50-100 դրամով թանկացել են ռուսական և ուկրաինական արտադրության թխվածքաբլիթները...Օրինակ՝ "Յաշկինո" ֆիրմայի արտադրանքը...
Շեշտակի թանկացել են "Անկոր" և "Վալիո" կարագների գները...Եթե մի քանի օր առաջ "Անկոր"-ի 1 կիլոգրամն արժեր 3900 դրամ, ապա այժմ այն հասել է 4500 դրամի, իսկ "Վալիո"-ն 3800 դրամից հասել է 4280 դրամի...
Ուղղակի թռիչքաձև աճել է մրգերի գինը, հատկապես՝ վիտամին "C"-ով հարուստ մրգերը. կիվիի 1 կիլոգրամը 1200 դրամից հասել է 1600 դրամ, նարինջը՝ 500-ից հասել է 700-750 դրամի, 1 լիմոնի գինը 150-200 դրամից բարձրացել է մինչև 300/350 դրամ... Բավական թանկացել են նաև մանդարինը, խնձորը, տանձը և այլն...
Դե իսկ կոճապղպեղի (իմբիր) մասին խոսելն ավելորդ է. 13-14 հազար դրամով (1 կիլոգրամի մասին է խոսքը) եթե գտնես, ապա բախտավոր կհամարվես...
Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞...
Իշխանավորներին և նրանց սպասարկող օգտատերերին խորհուրդ եմ տալիս խանութներ մտնելիս հանել "վարդագույն ակնոցները" և առնչվել գնային դառը իրականության հետ՝ ինչպես դա այս օրերին անում ենք շարքային քաղաքացիներս...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից