Լրահոս

28.03.2020 21:34


407 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

407 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք․ հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 35 նոր դեպքի ախտորոշման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը որոշակի տնտեսական վնասներ է բերում․ «Բայց տնտեսական վնասները մենք կաշխատենք, կվերականգնենք։ Կարևորը, որ մենք ամեն ինչ անենք ավագ սերնդի մեր հայրենակիցների առողջությունն ու կյանքը պահպանելու համար»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը