Կարծիք

28.03.2020 19:03


Մեր հա՛լ, քո հավե՛ս

Մեր հա՛լ, քո հավե՛ս

Հարցնող լինի` էդ որ էդպես հավեսով (դուխո՛վ) տունտունիկ ես խաղում, զանգում ես, իբր` «պատահական» մարդկանց ու հերթապահ հարցեր տալիս` «ընտանիքի» յուրաքանչյուր անդամի դարդով տապակվող «ազգի պապա» ձևանալով, և էդ ամենը հեռարձակում ուղիղ եթեր, ո՞ւմ ես, էլի՛, հիմարի տեղ դնում։

Բա չե՞ս ասում`ամոթ է իմ իսկ թեթևամտության, անհեռատեսության պատճառով (էն, որ ասում էիր` կորոնավիրուսն ո՞ւմ շունն է և մարզից մարզ ընկած` «այո» էիր քարոզում) ստեղծված անելանելի վիճակը` արտակարգ դրությունը, դրանից բխող տրամաբանական և անտրամաբանական սահմանափակումներով, նյութական և ֆինանսական դժվարություններով, սեփական էժանագին փիառի գործիք դարձնել։

Բան ու գործ չունե՞ս, առանց պատեհ-անպատեհ, տեղի-անտեղի ինքնագովազդվելու կյանքդ չես պատկերացնո՞ւմ։

Հերի՞ք չի։ Շա՞տ ես ուզում «շփվել» հպարտ քաղաքացիներիդ հետ, ի սեր Աստծո`շփվիր, քանի կարող ես, բայց ո՛չ բոլորին ի ցույց, բոլորին ի տես. ազատիր մե՛զ «դուխով» հեռավար շփումներիդ կամա-ակամա մասնակիցը դառնալու տհաճ «պարտականությունից»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը