Կոտայքի մարզում ՌԴ 45-ամյա քաղաքացին բեռնատար-կցորդիչով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 45-ամյա Ալան Բասաևը իր վարած Fret Lander մակնիշի B427 TK 15 RUS համարանիշի բեռնատար կցորդիչով Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի կամրջի մոտ բախվել է կապիալ կառուցվող կամրջի լուսային ցուցանակներին, այնուհետեև՝ բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան Փակ Բաժնետիրական Ընկերության ներկայացուցիչները, ովքեր նաև օգնել են վարորդին, որպեսզի քաղաքացիների հետ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դարձի բերեն և տեղափոխեն անվտանգ վայր։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: