Փակ դագաղով կհուղարկավորեն կորոնավիրուսից մահացած կնոջը
Օրեր առաջ կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով և հակահամաճարակային նորմերի պահպանմամբ ու վերահսկողությամբ։ Այս մասին «Հրապարակին» ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե հուղարկավորությունն արդեն տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ, ինքը կարգն է ասում։
Փորձեցինք ճշտել, թե ո՞վ է հոգում հուղարկավորություն ծախսերը, խոսնակն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել: Կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը:

Աղբյուրը՝ hraparak.am