Լրահոս

28.03.2020 10:55


Վայոց Ձորի մարզում 40-ամյա վարորդը Peugeot-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Վայոց Ձորի մարզում 40-ամյա վարորդը Peugeot-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Էմիլ Փանոսյանը իր վարած Peugeot 307 մակնիշի H422 EP 97 RUS համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 10.3 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Սաֆարյանը տեղում մահացել է։

Վարորդին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն ստանալով՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը