Հեռախոսով սեքսի մասին լսել էինք, բայց հեռախոսով միտինգի մասին՝ ոչ։
Նիկոլ Փաշինյանը պարապ է մնացել։ Կորոնավիրուսը զրկել է նրան աշխատավայրից՝ փողոցներից ու հրապարակներից։
Նիկոլի գործը միտինգ անելն է։ Նախկինում նա հախաճախորդ էր ու բարձրախոսն առած բարձրանում էր ավտոտնակների տանիքների վրա։ Հիմա վարչապետ է ու թանկարժեք քարոզ է անում, բայց էլի մնացել է բարձրախոսի գերի։
Նիկոլը միշտ է պարապ եղել, բայց հիմա այդ պարապությունն աչք է ծակում։ Մեր երկրում արտակարգ իրավիճակ է, կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է, արդեն կա մահ, ամուսիններին չեն թողնում միասին տաքսի նստել, մարդիկ խանութ են գնում՝ ձևաթուղթը ձեռքներին, բայց Նիկոլն այնքան պարապ է ու այնքան անելիք չունի, որ հեռախոսով զանգում է պատահական մարդկանց և ուղիղ եթերում գյալաջի անում հետները։
Վարչապետը հիմա պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար ու զբաղվեր անտեսանելի թշնամու դեմ պայքարով։ Բայց քանի որ զրո է կառավարչական և այլ տիպի հարցերում, ուստի տուն գնալիս փիփերթ է ճզմում ձեռքերով ու գինի կոնծում, իսկ աշխատանքի վայրում էլ հեռախոսից է կախվում։
Կորոնավիրուսը հարվածում է տարեցներին ու թույլ առողջություն ունեցողներին, բայց ավելի ուժեղ հարվածում է անբան ու անպիտակ ղեկավարներին։
Նիկոլի դատարկությունը տեսանելի էր շատ վաղուց։ Հիմա դա առավել տեսանելի է դարձել, ընդ որում՝ նաև պողոսների համար։
Վարչապետն անելիք չունի և չի սիրում պատասխանատվություն։ Իրենը բյուջեի հաշվին ուտել, խմել, քեֆ անելն է, պարգևավճարներով հարկատուներիս փողերը մսխելն ու անիմաստ շրջագայելը։
Նա պարետատուն է ստեղծել, որպեսզի ինքը կոնկրետ գործով չզբաղվի ու կոնկրետ պատասխանատվություն չկրի արդյունքների համար։ Բայց միևնույն է չի կարողանալու այս ամենի տակից դուրս գալ։
Բոլորն են հիշում ու հիշեցնելու, թե ինչպես էր նա իր քաղաքական նեղ շահերի համար մոլորեցնում ՀՀ քաղաքացիներին, թե բա կորոնավիրուսն ում շունն է, որ մեր պլանները փոխի։ Իր նշանակած առողջապահության նախարարն էլ ասում էր, որ վիրուսը վտանգավոր չէ, իսկ այսօր սրտաճմլիկ ձայնով եթեր էր մտել ու ցավակցում էր վիրուսից մահացած հիվանդի հարազատներին։
Միտինգ՝ հեռախոսով

Թե բա, սիրում եմ բոլորիդ։ Է՞ս չեք արա...
Հայկ Ուսունց