Ժողովուրդ, պոպուլիզմն էլ սահման, չափանիշ, բարոյական նորմեր, թասիբ, նամուս, աբուռ, ամոթի զգացում, չափ ու սահման չունի՞... Առաձգակա՞ն է...
Ի՞նչ է, մաքրվե՞լ է սրանց երեսի մեռոնը...Լրի՞վ...
Իսկ ի՞նչ է պոպուլիզմը, որն այսքան սրտամոտ է այս իշխանություններին... Պոպուլիզմի հանրագիտարանային բացատրությունները տարբեր են, իսկ ամենաընդունվածն այն քաղաքականությունն է, որն ուղղված համոզելու լայն զանգվածներին, որ բարդ հարցերն ունեն հեշտ լուծումներ:
Իսկ այս իշխանությունների համար ամենահեշտ ձևը նախկիններին մեղադրելն է, կոռուպցիան չարաշահելն ու դատական գործընթացներով, սպառնալիքներով և արդեն միայն ապուշների համար նախատեսված էժանագին քայլեր ձեռնարկելով զբաղեցնելն ու ստերով, հույսերով կերակրելը...
Պոպուլիզմին բնորոշ է նաև քաղաքական ուղղվածության բացակայությունը, իսկ հիմնական նպատակը, գլխավոր գաղափարը ժողովրդին կերակրել ստերով ու այն տպավորությամբ, որ նա իբր թե անմիջականորեն մասնակցում է երկրի կառավարմանը: Եվ դա արվում է ընդգծված հռետոր-առաջնորդով, անպայմանորեն ողջ պետական կառավարման ինստիտուտների, ողջ համակարգի հեղինակազրկմամբ:
Լավ, հասկացանք՝ իշխանության կռիվ է, բայց այդ ամենը մի՞թե վերջ չունի...Մի՞թե դեռ այդքան մոլորյալներ կան... Ինձ թվում է՝ դարձի եկածներն են շատացել...
Պոպուլիզմը սահման չունի՞, առաձգակա՞ն է
Ժողովուրդ, պոպուլիզմն էլ սահման, չափանիշ, բարոյական նորմեր, թասիբ, նամուս, աբուռ, ամոթի զգացում, չափ ու սահման չունի՞... Առաձգակա՞ն է...
Ի՞նչ է, մաքրվե՞լ է սրանց երեսի մեռոնը...Լրի՞վ...
Իսկ ի՞նչ է պոպուլիզմը, որն այսքան սրտամոտ է այս իշխանություններին...
Պոպուլիզմի հանրագիտարանային բացատրությունները տարբեր են, իսկ ամենաընդունվածն այն քաղաքականությունն է, որն ուղղված համոզելու լայն զանգվածներին, որ բարդ հարցերն ունեն հեշտ լուծումներ:
Իսկ այս իշխանությունների համար ամենահեշտ ձևը նախկիններին մեղադրելն է, կոռուպցիան չարաշահելն ու դատական գործընթացներով, սպառնալիքներով և արդեն միայն ապուշների համար նախատեսված էժանագին քայլեր ձեռնարկելով զբաղեցնելն ու ստերով, հույսերով կերակրելը...
Պոպուլիզմին բնորոշ է նաև քաղաքական ուղղվածության բացակայությունը, իսկ հիմնական նպատակը, գլխավոր գաղափարը ժողովրդին կերակրել ստերով ու այն տպավորությամբ, որ նա իբր թե անմիջականորեն մասնակցում է երկրի կառավարմանը: Եվ դա արվում է ընդգծված հռետոր-առաջնորդով, անպայմանորեն ողջ պետական կառավարման ինստիտուտների, ողջ համակարգի հեղինակազրկմամբ:
Լավ, հասկացանք՝ իշխանության կռիվ է, բայց այդ ամենը մի՞թե վերջ չունի...Մի՞թե դեռ այդքան մոլորյալներ կան...
Ինձ թվում է՝ դարձի եկածներն են շատացել...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից