Ընդամենը «կարանտինային հնազանդություն», բայց հետո դեռ շատ հարցեր են ծագելու
Այս օրերին դատարկված փողոցներով մայրաքաղաքի տեսարանը հակասական հույզերի ու խոհերի տեղիք է տալիս: Ճնշող է, իհարկե, բայց ասում են, որ անհրաժեշտություն է: Ինքդ էլ ընկալում ես, որ անհրաժեշտություն է շփումների սահմանափակումը, որ այդ անտեր վարակը չտարածվի:
Ակամայից 1988-ի «պարետային ժամի» օրերը հիշեցի: Այն օրերին, կարծեմ, նաև այդպիսի դրսևորում եղավ. որպես քաղաքացիական անհնազանդության նշան և, հասկանալի է, բողոքելով խորհրդային իշխանության մտցրած «հատուկ դրության» ու «պարետային ռեժիմի» դեմ` մարդիկ պարզապես մնացին տներում: Պայքարի այդ եղանակը տարբեր ժամանակներում է կիրառվել, տարբեր երկրներում:
Բայց հիմա, իհարկե, ուրիշ պատմություն է: Վարակի վտանգ կա, արտակարգ դրություն է հայտարարված, ու մարդիկ էլ մեծամասամբ մնացել են տներում` հետևելով հնչող հորդորներին ու կոչերին, իսկ ավելի շատ՝ «վարակ չբռնելու» սեփական վախերից մղված: Սա, հարկավ, քաղաքացիական անհնազանդություն չէ, այլ ընդամենը «կարանտինային հնազանդություն»:
Դրանից սակայն մարդկանց, հասարակության տարբեր շերտերի անհանգստությունները չեն մարում: Առայժմ, ինչպես ասվում է՝ շատերս դեռ «տաք ենք», բայց ոչ թե տաքություն ունենալու (Աստված հեռու պահի), այլ այն իմաստով, որ այնքան էլ որոշակի չենք պատեկարցնում անմիջականորեն թե՛ մեզանից յուրաքանչյուրին, թե՛ մեր հասարակությանն ու երկրին սպասվող գոնե տեսանելի հեռանկարը:
Հասկանալի է, որ վաղ թե ուշ (իհարկե, ցանկալի է՝ վաղ) վարակի վտանգն էլ բնականորեն կհաղթահարվի, արտակարգ դրության ռեժիմն էլ կչեղարկվի, կյանքն ու անցուդարձն էլ կամաց-կամաց կաշխուժանան: Բայց հետո դեռ շատ հարցեր են ծագելու:
Առավել շոշափելի ու ցավոտ հարցերը հենց սոցիալական ու տնտեսական են լինելու: Իսկ դատելով այն բանից, թե ինչպես են գործող կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում մոտակա «հետո»-ի վերաբերյալ նույնիսկ նրբորեն ձևակերպվող հարցերին` դժվար չէ կռահել, որ ցավոտ հարցերը նաև սուր են դրվելու:
Օրվա մի քանի հազար դրամ եկամտով տուն պահող հազարավոր տաքսու վարորդների և նրանց ընտանիքների վիճակն ի՞նչ է լինելու, եթե նրանց մեծ մասն արդեն իսկ չի ստանում այդ եկամուտները: Ի՞նչ է լինելու օրավարձով շինարարության ոլորտում աշխատողների ու նրանց ընտանիքների հետ: Ի՞նչ է լինելու նրանց վերցրած վարկերի խնդիրը:
Ի՞նչ է լինելու, օրինակ, զբոսաշրջության ու զվարճանքի, սպասարկման ոլորտի բոլոր այն փոքր ու միջին, անգամ՝ խոշոր համարվող ընկերությունների ու դրանցում զբաղված հայրենակիցների հետ, որոնք այս օրերին, վարակային վտանգով պայմանավորված, հարկադիր պարապուրդի մեջ են:
Այս ամենի հետևանքով, առհասարակ, երկրում գործազրկության առումով ի՞նչ պատկեր ենք ունենալու: Դժվար է ասել:
Առհասարակ, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կլինի, օրինակ ապրիլի 14-ին: Հայտարարվելու է, որ հաղթահարեցինք վարակի տարածման վտա՞նգը, թե՞ վիճակը կարող է լինել այնպիսին, որ անհրաժեշտ կհամարվի շարունակել տեղաշարժի և տնտեսական գործունեության հատուկ սահմանափակումները, ենթադրենք, էլի մի երկու շաբաթ: Ո՞վ կարող է դա վստահ կանխատեսել: Իսկ ո՞վ կարող է ասել, որ երկու շաբաթ անց վարակի վտանգի ու դրա տարածման առումով էապես այլ իրադրություն է լինելու: Առավել ևս, որ վարակվածների կամ հայտնաբերված վարակվածների թիվը (պաշտոնական) շարունակում է աճել: Ցանկալին այն է, որ բավարար հիմք լինի՝ հայտարարելու համար արտակարգ դրության ավարտի մասին: Բայց ցանկալին ու իրականությունը բավականին հազվադեպ են նույն կածանով շարժվում:
Ցանկալին այն էր, որ վարչապետ Փաշինյանը մեղմեր սոցիալական անհանգստությունները, որ բացահայտ առկա են: Բայց նա այդ թեմայով տրված հարցից միայն այնպես մուննաթախառը բորբոքվեց, որ էլ ասելու չէ: Այս երկու օրը շատ ասվեց, չկրկնենք:
Ապրիլի կամ մայիսի կեսերին գործող իշխանությունն էլի ջղային-ջղային ասելո՞ւ է՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր»: Էլի վերամբարձ խրատնե՞ր են կարդալու, թե՝ «առողջ տղամարդ ես, գնա քո հարցը լուծի»...
Սրանք հարցեր են, որ վաղ թե ուշ յուրաքանչյուր «վարչապետ» հռչակված, երբ անձամբ իրեն վերաբերող ռեալ խնդրի առաջ կկանգնի, նախ տալու է ինքը իրեն, իսկ հետո արդեն օրվա իշխանությանը:

Ուզո՞ւմ եք, վերցրեք թեկուզ «օրավարձով աշխատողների» հարցը:

Արմեն Հակոբյան