Կարծիք

27.03.2020 14:08


Ձեռքնե՛րդ հեռու Արցախից

Ձեռքնե՛րդ հեռու Արցախից

Եթե ճիշտ է, որ Նիկոլի շների` «հեղափոխության պահապանների» ոհմակի առաջապահներից մեկին` տխրահռչակ Ջիվանին (էն, որ հաչում էր Բակո Սահակյանի վրա, հոխորտում, սպառնում ցխել Արցախի նախագահի գլուխը, ավել-պակաս դուրս տալիս Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, և այդքանից հետո լկտիություն է ունեցել ոտք դնել Արցախ` իբր հետևելու ընտրությունների ընթացքին), «от ворот-поворот» են տվել` ուշ գիշերով դուրս են հրավիրել երկրորդ հայկական հանրապետության սահմաններից, նշանակում է` դեռ ամեն ինչ կորած չէ։

Ա՛յ, որ սադրանքը, խառնակչությունը, «հեղափոխական» ամենաթողությունը Արցախ տեղափոխելու առաքելությամբ այնտեղ ներդրված մյուս «հատուկջոկատայիններին» էլ իրենց տեղը ցույց տան, այն ժամանակ կարելի է թեթևացած շունչ քաշել և ասել, որ նիկոլավիրուսն Արցախին չի սպառնում։
Գոնե տեսանելի ապագայում։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը