Լրահոս

27.03.2020 13:48


Ամուսինները պետք է առանձին տաքսի նստեն, դա ավելի անվտանգ է․ փոխնախարար

Ամուսինները պետք է առանձին տաքսի նստեն, դա ավելի անվտանգ է․ փոխնախարար

Կառավարության կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ավելի անվտանգ չէ, երբ օրինակ՝ ամուսինները երթևեկում են միևնույն մեքենայով, քանի որ եթե նրանք վարակված լինեն և երթևեկեն տարբեր տաքսիներով, ապա վտանգը, որ կվարակեն ավելի շատ մարդու մեծ է․

«Տաքսիներում սահմանափակված է մարդկանց քանակը, որ պետք է տեղափոխվի, տրամաբանությունը այն է, որ հնարավորինս քիչ մարդ լինի և պահպանվի հեռավորությունը»,- պատասխանեց նախարարի տեղակալը։

Հարցին, թե արդյոք աջակցություն տրամադրվելու՞ է մարզային երթուղիները շահագործող տնտեսվարողներին, որոնք այս օրերին անգործ են մնացել, Սիմոնյանը պատասխանեց․

«Մինչ արգելքը սահմանելը, ուղևորահոսքը 80 տոկոսով ընկել էր, և որոշ սեփականատերեր զանգում և ասում էին, որ երբ զանգեք, կդադարեցնենք։ Ինչ վերաբերում է աջակցությանը, ապա երեկ կառավարության նիստում ընդունվեց աջակցության հինգ փաթեթ, կարծում եմ՝ այս ոլորոտում աշխատող տնտեսավարողները ևս կարող են օգտվել»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը