Ալափարսում խուճապ չկա, մահացած կնոջ հարազատները մեկուսացվել են
Երեկ երեկոյան բժիշկները չեն հասցրել Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 59 տարեկան Մարգարիտա Գրիգորյանին:
Արդեն հաղորդել ենք, որ կնոջ մոտ ախտորոշվել էր միակողմանի թոքաբորբ: Ալափարս համայնքի վարչական ղեկավար Արտակ Սարիբերկյանը «Հրապարակին» ասաց, որ այդ կինը վաղուց էր հիվանդ: «Նա վաղուց պառկած էր, տարբեր հիվանդություններ ուներ, կարծեմ, թոքի կեսը չկար, վիրահատած էր: Չեմ կարծում, որ նրա մոտ կորոնավիրուս էր, բայց դա հստակ չի դեռ, պատասխանը կգա, կիմանանք»:
Մարգարիտա Գրիգորյանը բնակվում էր որդու ու ամուսնու հետ: Նրանք, ըստ գյուղապետի, թեստ են հանձնել և մեկուսացված են: «Առհասարակ, գյուղում պանիկա չկա: Մարդիկ շուտով անցնելու են գյուղատնտեսական աշխատանքների: Մեզ մոտ հողի աշխատանքները ապրիլին են սկսվում», - ասաց գյուղապետը:
Նրան հարցրեցինք նաև, թե ինչպես են ընդունել գյուղացիները կառավարության կողմից գյուղացիներին տրված արտոնությունները, անտոկոս վարկավորման առաջարկը: «Լավ, ուրախ են, բայց հիմա դեռ ոչ ոք ռիսկ չի անում նոր վարկ վերցնի: Մարդիկ չգիտեն, իրենց գլխին ինչ կգա»:

Աղբյուրը՝ hraparak.am