«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդն անմեղսունակ է ճանաչվել. նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Նա հայտնեց, որ Արթուր Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու եւ անվտանգության միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշմամբ` Թորոսյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը եւ վնասազերծել նրան:
Թորոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։