31-ամյա վարորդը Հրազդանում Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին
Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ-ն իր վարած Opel մակնիշի 35 MG 643 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս-ն մարմնական վնասվծածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վիրավոներին առաջինը օգնության են հասել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային փորձագետները, ովքեր այդ պահին նշված հատվածով անցնելիս են եղել, ու տեսնելով, որ տեղի է ունեցել վթար, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, կարողացել են օպերատիվորեն վարորդին ու ուղևորին դուրս բեիել ավտոմեքենայից։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։