Լրահոս

27.03.2020 10:56


Կոտայքի մարզում «Ոսկե աքաղաղ» ռեստորանի մոտ Mercedes-ը գլիվայր շրջվել է. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Կոտայքի մարզում «Ոսկե աքաղաղ» ռեստորանի մոտ Mercedes-ը գլիվայր շրջվել է. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը, ով հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն ոստիկանները ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը