Յուրի Խաչատուրովը մերժել է ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովին․ «Ժողովուրդ»
«Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ հանձնաժողովը ձևավորվել էր վեց ամսով, սակայն ժամկետը երկարաձգվեց ևս կես տարով, որպեսզի հանձնաժողովականները հասցնեն ձեռք բերել արժեքավոր տեղեկություններ և ամփոփեն` ինչու, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմը, ով ինչպես թերացավ, և ինչու կորցրեցինք 800 հա հողատարածքը:
Հանձնաժողովը ԱԺ-ում աշխատում է հատուկ սենյակում, որտեղ չկան «ժուչոկներ», ապահովված է գաղտնիությունը: Պատգամավորների հետ հանդիպման են եկել ՊՆ տարբեր պաշտոնյաներ, սակայն մինչ օրս հանձնաժողովն իր առջև դրած գերնպատակին չի հասել. Սերժ Սարգսյանը չի եկել ու չի պատասխանել պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, և երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որևէ լիազորություն չունի նրան պարտադրելու:
Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձևակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսևորել, հետևաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։