Երկրում բոլոր ոլորտները ճգնաժամի մեջ են։ Ժողովրդի մի ստվար զանգված (օրավարձով ապրողներ, գյուղատնեսությամբ զբաղվողներ, թոշակառուներ, որոնց հիմնարար պահանջներն, իհարկե, ընտանիքի ավելի երիտասարդ անդամներն են հոգում) գտնվում է ծանր նյութական ու ֆինանսական վիճակում, մինչդեռ մեր երկրի իշխանությունները անհասկանալի փորձարկումների մեջ են։
Վարչապետի պաշտոնը յուրացրած անձը տուն֊տունիկի մակարդակից այդպես էլ չի ուզում բարձրանալ։ Իրականում փոքր երկրում եթե լինի ճիշտ ռազմավարություն արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատելու, ապա շատ ավելի հեշտ կառավարելի ու վերահսկելի են տնտեսությունն ու այլ ոլորտներն ու ռեսուրսները։ Բայց մեր երկրում համապատասխան մարմինների մեծ մասի պատասխանատուներ դիլետանտի մակարդակի են։ Երկրին պետք է կրիզիս մենեջեր, որը բացակայում է։
Ցավալի է տեսնել առանց այդ էլ բարդ ու անկանխատեսելի ռիսկեր ունեցող գյուղատնտեսության մեջ խիստ անկումն ու մարդկանց չարդարացված հույսերը։ Իսկ վարչապետը, փոխանակ աջակցելու, օգնության ձեռք մեկնելու, հերթական անգամ իր հիստերիկ վարքն է ցուցաբերում՝ մոռանալով իր իրական գործառույթների մասին։
Երկրում բոլոր ոլորտները ճգնաժամի մեջ են

#նիկոլըվարիագնում
Նարեկ Մակվեցյանի ֆեյսբուքյան էջից